[ad_1]
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 50 659 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն հասել է 4 695 082֊ի:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 95 976-ի:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: