[ad_1]

Լիտվայում Ռադվիլիշկի շրջանում ֆերմաներից մեկում ավելի քան 7 հազար ջրաքիս վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Սպուտնիկ Լիտվան:

Սա արդեն նշված շրջանում չորրորդ բռնկումն է: Մասնագետները ենթադրում են, որ զանգվածային վարակման պատճառ կարող էր լինել ֆերմայի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի առկայությունը:

Բոլոր վարակված կենդանիները մեկուսացվել են: Վարակման շրջանում կարանտին է հայտարարվել:



Աղբյուր