[ad_1]

Երեւանում, այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:30-ի  սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Nissan, Subaru, Opel եւ ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։



Աղբյուր