[ad_1]

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 1–ին,  ընդունել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Օրուջյանը ներկայացրել է FAST հիմնադրամի ընթացիկ աշխատանքներն ու ապագային ուղղված ծրագրերը:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձել են նաեւ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղված նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում համագործակցությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։



Աղբյուր