[ad_1]

Հրահանգավորված կազմակերպվածություն կա, որ չմասնակցեն ԵՊՀ Հոգաբարձուների նիստին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով այսօրվա ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի չկայացած նիստին:

«ԵՊՀ հոգաբարձուների քարտուղարը ծանուցել է բոլոր անդամներին, որ այս օրը կայանալու է նիստ, խնդրում եմ մինչեւ նախորդող այս օրը պատասպանեք՝ մասնակցելու եք, թե՝ ոչ։ Ոմանք ընդհանրապես արձագանք չեն տվել, ոմանք հաստատել են, որ գալու են, բայց վերջին օրը թե հաստատողների, թե չհաստատողների մի մասը հայտնել է, որ չի գալու, մի մասն էլ պարզապես չի ներկայացել։ Այստեղ խոսել այն մասին, որ յուրաքանչյուրն ունի ծանրաբեռնվածության այնքան չափ կամ պատճառ, որ չի ներկայացել՝ ավելորդ է, որովհետեւ այստեղ ավելին քան պարզ է, որ կա կազմակերպվածություն։ Ես վստահ եմ, որ բարձր մակարդակով հրահանգավորված կազմակերպվածություն կա, որ չմասնակցեն նիստին, եւ այն տեղի չունենա»,- նշեց Ափոյանը։

Նրա խոսքով՝ ներկայացուցիչներն իշխանության կողմից են ներկայացված, եւ մի քանիսը հրահանգավորվել են, որ պարզապես չներկայանան նիստին. «Իսկ այդ մարդիկ ուղղակիորեն չեն հասկանում՝ ինչ պատասխանատվություն է իրենց վրա դրված»։

Ափոյանն ասաց, որ ներկայացուցիչները խուսափել են ներկայանալուց, քանի որ չունեն ռեկտորի իրենց թեկնածուն. «Չեն եկել, որովհետեւ կա՛մ չունեին հստակ հրահանգավորում՝ գալու դեպքում ինչ պետք է անեն, կա՛մ խուսափել են ռեկտորի ընտրություն կազմակերպելուց, քանի որ դեռ չունեն իրենց երդում տված ռեկտորի թեկնածուն»։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի երեկվա հայտարարությանը, որում խոսվում էր ռեկտորների ընտրության մասին՝ Դավիթ Ափոյանն արձագանաքեց. «Նախարարի հայտարարությունն արդեն իսկ խոսում է կանխակալ վերաբերմունքի մասին, որն ամբողջությամբ ոտնատակ է տալիս այն «ինքնավարություն» ասվածը, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Օրակարգում ներառված հարցերի դեմ բոյկոտ անելը փաստում է դրա մասին: Ես չեմ հիշում մի ժամանակաշրջան, երբ ԵՊՀ-ն այսքան արժեզրկված լինի»։

Դավիթ Ափոյանի կարծիքով՝ ամալսարանի հանդեպ վերաբերմունքն այսքան արժեզրկված երբեք չի եղել. «Բուհն այսքան արժեզրկված ես չեմ հիշում, որ եղած լինի»։

Ավելի վաղ ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կառավարությունը եւ ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։

Էմին-Տերյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ նիստին Կառավարությունից եւ ԿԳՄՍՆ-ից ոչ ոք չի մասնակցում։

Նշենք, որ այսօր՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու հետեւանքով. Դավիթ Ափոյան



Աղբյուր