[ad_1]

«Լելե Թեփե» օպերացիայի ժամանակ մեր գրոհող զորքը բուն օպերացիայի մասին իմացել է, երբ տանկերով ընթացքի մեջ են եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը։

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ 44 օրյա պատերազմի ելքը վճռվել է հենց այդ օպերացիայի ժամանակ։  Անմեղսունակություն էր, թե դավաճանություն, բայց քաղաքական որոշում կայացվեց, որ իրականացվի մի օպերացիա՝ առանց նախապես հետախուզելու տեղանքը, առանց գնահատելու մեր ուժերը՝ թե հարձակվող, թե հետագայում գրաված դիրքերը պաշտպանող, լավ փաթեթավորված, մատուցված օպերացիա, ինչպես ամեն մի թույն։ Տեղի է ունեցել մեկ այլ հանցագործություն՝ մեր գրոհող զորքը բուն օպերացիայի մասին իմացել է, երբ տանկերով ընթացքի մեջ են եղել։ Սա ոչ թե ռազմական գործողություն է հիշեցնում, այլ դիտավորյալ ցեղասպանություն։ Մենք զրուցում ենք զինվորականների, պատերազմի մասնակիցների հետ և պարզում, որ նախքան բուն գործողությունը մի քանի հակահարվածի անհաջող փորձեր են իրականցնել նույն ուղղությամբ՝ կրկին մեծ զոհերով։ Մեր երեխեքին տարել, դիտավորությամբ դրել են հարվածի տակ»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Գեղամ Նազարյանի խոսքով՝ միայն այդ գործողության ընթացքում եղել է 650 զոհ և 44 տանկերից 42-ը մնացել են մարտի դաշտում։

«42 տանկը Հայաստան-Ադրբեջան հարաբերակցությունում մի ուժ է, որը կարող է լուծել ցանկացած պատերազմի ելք, բայց մենք մի գործողությամբ տարանք և այդ ամեն ինչը նվիրեցինք թշնամուն։ Հրեշավորությունն այս ամենի, բարդ ռազմական գործողության ընթացքում պետության թիվ մեկ պաշտոնյան հարցազրույց է տալիս միջազգային լրատվամիջոցին և մանրամասներ հայտնում, որ հարավային ուղղությամբ կարևոր գործողություն է ընթանում։ Մեր արցախյան աղբյուրները հայտնում են, որ գործողությունը դեռ չսկսված ամբողջ Ստեփանակերտը խոսում էր, թե տանկերը և զորքը դեպի ուր են գնում։ Եթե Ստեփանակերտում խոսում են, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում պատմում է գործողության մասին, բնականաբար, այդ մասին իմանում են նաև Ադրբեջանում և Թուրքիայում։ Ես համոզվում եմ, որ իրական նպատակը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ բանակի ողնաշարը ջարդելը»,- նշեց Գեղամ Նազարյանը։

Ըստ Գեղամ Նազարյանի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա և ասի, թե ով է ձախողված օպերացիայի մեղավորը․ «Ես ուզում եմ Նիկոլը տղամարդ լինի և ասի , որ օպերացիային, ինչպես արդեն հրապարակումներ են եղել, Աննա ուղիղ մասնակցություն է ունեցել։ Թող հայտարարի, որ այդ որոշումը ոչ թե կինս է կայացրել, այլ ես։ Կամ հերքի, ասի՝ ոչ ես եմ մասնակցել, ոչ կինս, բայց ասի՝ ով է որոշումը կայացրել»։

Գեղամ Նազարյանի խոսքով «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից այսօր անհատական նամակներ են ուղարկվել խորհրդարանական բոլոր խմբակցություններին «Լելե Թեփե» օպերացիայի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։

«Ես վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից արձագանք կլինի, իսկ իմքայլակնների համար կասկածում եմ։ Կանգնել մի մարդու կողքին, որը թշնամուն հանձնել է Շուշին, առնվազն 5000 լույս տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն է, առնվազն անմեղսունակություն է։ Եվ ես հուսով եմ, որ նրանք կհասկանան, որ անկախ նրանից, թե Նիկոլն ինչքան է խոսում, կառավարությունից, լայվերի ժամանակ ինչ է ասում, Նիկոլի ապագան կանխորոշված է»,- ընդգծեց Նազարյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մարտի 31-ին, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հայտարարությունն էր տարածել, որում նշել էր, որ անցկացրել է մի հետաքննություն, որի հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած «Լելե թեփեի» գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, եւ որի հետեւանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը:

Հայտնաբերել Լելե թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին. «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնություն



Աղբյուր