[ad_1]

Microsoft ընկերությունը շահել է ԱՄՆ բանակի մարտական ստորաբաժանումների համար լրացված իրականության լրակազմի մատակարարման գրեթե 22 մլրդ դոլարի պայմանագիրը, փոխանցում է AP-ն:

Տեխնոլոգիան հիմնված է Microsoft-ի HoloLens լրակազմերի վրա, որոնք ի սկզբանե նախատեսված էին տեսախաղերի եւ զվարճությունների ինդուստրիայի համար:

Պենտագոնի ներկայացուցիչները ֆուտուրիստական տեխնոլոգիան, որը բանակն անվանում է վիզուալ բարելավման ինտեգրված համակարգ, նկարագրել են որպես շրջակա իրադրության մասին զինվորների իրազեկվածության եւ թիրախներն ու վտանգները հայտնաբերելու նրանց ունակության մեծացման միջոց:

Գլխի վրա մոնտաժվող Microsoft-ի HoloLens դիսփլեյները թույլ են տալիս տեսնել վիրտուալ պատկերներ, դրված ֆիզիկական աշխարհում՝ վիտուալ խաղային աշխարհներում հոլոգրամներից մինչեւ վերանորոգման կառուցվածքներ: Օգտատերերը կարող են կառավարել այն, ինչ տեսնում են՝ ձեռքերի կամ ձայնային հրամանների միջոցով:

Բանակի վեբկայքում նշվում է, որ զինվորները գաջեթները թեստավորել են անցյալ տարի Վիրջինիայում Պիկետ ֆորտում: Համակարգը կարող է զորքերին օգնել առավելություն ստանալ «մարտադաշտերում, որոնք ավելի ու ավելի են անկանխատեսելի դառնում»:

480 մլն դոլար պայմանագրով Microsoft-ի համակարգերը բանակն առաջին անգամ  թեստավորել է 2018 թվականին եւ հայտարարել, որ լրակազմերը կարելի է օգտագործել ինչպես մարզումների համար, այնպես էլ իրական մարտերում: Նոր պայմանագիրը Microsoft-ին թույլ կտա զանգվածային արտադրություն սկսել ավելի քան 120 հազար զինվորի համար:

Microsoft-ը հայտարարել է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում պայմանագրի գումարը կկազմի մինչեւ 21,88 մլրդ դոլար, ըստ որում՝ բազային հնգամյա համաձայնագիրը կարող է երկարաձգվել եւս 5 տարով:

Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը փետրվարին Սենատի զինված ուժերի հարցերի կոմիտեին հայտնել էր, որ համակարգը կարող է ինտեգրել ջերմային գիշերային տեսանելիության եւ դեմքերի ճանաչման սարքերը, որպեսզի զինվորներին «իրական ժամանակում վերլուծություն» տրամադրի հեռավոր մարտադաշտերում: Նա նաեւ նշել է, որ դա կարող է օգնել ծրագրել պատանդներին փրկելու գործողություններ շենքի «թվային կրկնօրինակի» ստեղծման ճանապարհով:



Աղբյուր