[ad_1]

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադանալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի այսօրվա հաղթանակին:

«Հաղթել պարտություններից հետո, հաղթել պարտվելիս, տանել կամային հաղթանակ։

Մեր հավաքականի այսօրվա հաղթանակը՝ անշուշտ նվիրված է Կոմանդոսին եւ մեր բոլոր ընկած եղբայրներին»,-գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ Հանրապետության հրապարակից, որտեղ երևում են հաղթանակից հետո փողոցներում ազդանշան տալով երթևեկող մեքենաները:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ընտրանին պատմական արդյունք է գրանցել աշխարհի առաջնության ընտրական փուլում` երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով: Հայաստան-Ռումինիա խաղն ավարտվել է 3:2 հաշվով:

 



Աղբյուր