[ad_1]

Խաղային նոր քոնսոլ Sony-ին սխալներով է կոնտենտը բերում հեռուստացույցի էկրանին: Այս մասին հայտնում է Wccftech պարբերականը՝ վկայակոչելով բլոգեր Ալեքսանդր Բատալյային, փոխանցում է Lenta-ն: 

Բատալյան իր Twitter-յան էջում ուշադրություն է դարձրել, որ մշակողի կարգավորմամբ PS5-ում կոնտենտի պատկերումը միացված է HDR (High Dynamic Range) մեդիակոնտեյների միջոցով, որն առաջարկում է ավելի որակյալ եւ հագեցած նկար: Սակայն SDR-ն (Standart Dynamic Range) միացնելիս, հատկապես հին թայթլներում, պատկերը կարող է բերվել արտեֆակտներով:

Օրինակ՝ PS5 եւ ավելի հին PS4 Pro հավելվածներում SDR-խաղերը պատկերելիս վերջին քոնսոլը ցուցադրում է ավելի որակյալ նկարներ: PlayStation 5-ին միացված էկրանին, իր հերթին, կարող են հայտնվել տարբեր արտեֆակտներ, եւ նկատելի է սեւ գույնի ու մոխրագույնի երանգների անբնական փոխանցում: Բատալյան հանգել է այն եզրակացության, որ խնդիրը կարող է կապված լինել թայթլների եւ հավելվածների սխալների հետ:

Sony-ն առայժմ խնդրին չի արձագանքել:



Աղբյուր