[ad_1]

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կառաջադրվի պետության ղեկավարի պաշտոնում: Նման հայտարարություն նա արել է իր հարս Լարա Թրամփին The Right View առցանց շոուի ժամանակ տված հարցազրույցում, գրում է «Իզվեստիան»:

Հաղորդավարը հարցրել է ԱՄՆ նախկին ղեկավարին, արդյոք հույս կա, որ նա կմասնակցի ընտրություններին 2024 թվականին:

«Կարող եք հույս ունենալ: Ես դա կարող եմ ասել: Մենք սիրում ենք մեր երկիրը, պետք է օգնենք նրան»,-պատասխանել է Թրամփը:

Նա նաև նշել է «լավ արդյունքները», որոնք, ըստ նրա, ձեռք են բերվել արտաքին քաղաքականության ուղղությամբ իր կառավարման տարիներին: Մասնավորապես, նա մատնանշել է այն քայլերը, որոնք ձեռնարկվել են Իրանի և Չինաստանի հետ կապված:

«Մենք տրամադրված էինք մեծ գործերի: Իսկ հիմա, տեսեք թե ինչ է կատարվում»,-ընդգծել է նախկին նախագահը:



Աղբյուր