Աբովյան քաղաքում է գտնվում անչափահասների և կանանց համար նախատեսված Հայաստանի միակ պատժավայրը : Քրեակատարողական այդ հիմնարկում էլ «Ճամփորդ»-ի թիմը հանդիպեց տնօրինությանն ու դատապարտյալներին:

Մինչ տնօրեն Մանուկ Միքայելյանի հետ զրույցը, հիմնարկի աշխատակիցները մեզ ծանոթացրին իրենց աշխատավայրին: Կանաչապատ, մաքուր, սակայն ցանկապատված և փշալարերով կարկատած տարածքը զարդարում էին դատապարտյալներից մեկի՝ Անաստասիայի քանդակներն ու նկարչական աշխատանքները: