[ad_1]

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին` այս հարցը լուծելու համար, և 28 տարի շարունակ ապարդյուն է աշխատել: Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր: Մինսկի խումբը համանախագահում են աշխարհի առաջատար երկրները, միջուկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Իհարկե, եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա, և Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատժամիջոցներ կիրառվեին, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով»,-ասել է Ալիևը Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:

Ալիևը նշել է, որ, «ցավոք, դա տեղի չի ունեցել,  արվել է հակառակը՝ քայլեր են ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ»:



Աղբյուր