Նաիրի Հունանյան (դեկտեմբերի 8, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության հիմնական կազմակերպիչներից ու կատարողներից մեկը։

Նաիրի Հունանյանը ծնվել է 1965 թ-ին դեկտեմբերի 8-ին Երևանում։ Ընտանիքը ապրել է Վարդաշեն թաղամասում։ Հայրը՝ Հրաչիկ Հունանյան, մայրը՝ Նաթելա Գալստյան, եղբայրները՝ Արմեն և Կարեն Հունանյաններ։

Հայրը մասնագիտությամբ բանասեր էր, աշխատել է կուլտուրայի մինիստրությունում որպես գրադարանների բաժնի ավագ տեսուչ։ Այնուհետև աշխատել է հանրային գրադարանում, ինչից հետո անցել է թոշակի։