[ad_1]

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր՝ մարտի 31-ին հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։



Աղբյուր