[ad_1]
Օրերս միլիոնավոր հնդիկներ նշել են հանրահայտ Հոլի տոնը, որով նշում են գարնան գալուստը՝ գունավոր ներկեր միմյանց վրա լցնելով։
Հոլին նաև անվանում են «գույների տոն»: Այդ տոնակատարության ժամանակ մարդիկ գունավոր փոշի են շաղ տալիս և ներկախառն ջուր ցողում միմյանց վրա:
Իրար բավարար չափով ներկելուց հետո տոնակատարության մասնակիցները հավաքվում են ընտանիքներով՝ համեղ ճաշի սեղանի շուրջ:
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին մի քանի նահանգներում արգելել են Հոլիի հրապարակային տոնակատարությունը:
Ստորև ներկայացնում ենք Daily Mail պարբերականի կազմած ֆոտոշարքը։