[ad_1]

Դա Հովիկ Աղազարյանի անձնական կարծիքն է, որի վերաբերյալ վերջնական մեկնաբանություն կարող եմ անել ամբողջ նյութը տեսնելուց, լսելուց հետո: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե մեզ ի՞նչ, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանի հաջորդ ամղկոտ հայտարարությանը, թե «կա՞ դուխով մեկը Հայաստանում, որ  կարող է աշխարհին ասել, որ Քելբաջարը մերն է եղել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Կրկնում եմ, ինչ-որ բան կարող եմ ասել ամբողջական նյութը լսելուց հետո: Փորձերը դա վերագրել ընդհանուր իշխանության կարիքին ապարդյուն են, որովհետեւ դուք գիտեք, թե պաշտոնական դիրքորոշումը ինչպես եւ ում կողմից է արտահայտվում: 85 պատգամավորների հարցազրույցներից բառակապակցություններով փորձել որեւիցե շահարկում անել, ես ձեզ ուղղակի թույլ չեմ տա»: Նա հավելեց, որ այն ամբողջ տարածաշրջանը, որը հայոց աշխարհ է կոչվում, ինքը համարում է իր հայրենիքը: «Իմ նախնիները Կարսից են եւ ես այն համարում եմ իմ հայրենիքը»:

Հարցին, թե ինչու Արմավիրի մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ բնակիչներին խոստացան ասֆալտ անել, այսինքն մի բան, որի համար քննադատում էին նախորդ իշխանությունենրին, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Որովհետեւ նրանք, ում մենք քննադատում էինք, այդ ասֆալտը երեւիցե չէին անում, դա անում էին միայն ընտրություններից առաջ: Գործող իշխանությունները վերջին 2 տարում ավելի շատ ասֆալտ է արել, քան նախկին իշխանությունները 5-10 տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է այցին, դա հերթական այցե էր, վարչապետը միշտ եղել է շփման մեջ քաղաքացիների հետ: Շատերը մեղադրում էին, թե վարչապետը ոստիկանական պատնեշով է Հայաստանով մեկ շրջելու, իսկ երբ վարչապետը գնում հանդիպում է ժողովրդի հետ, մեկ այլ տարբերակ ենք գտնում շահարկելու: Ինձ ուրախացնում է մի բան, ես վարչապետի հետ երկու մարզ եմ այցելել, եւ այդ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է եւ իր գնահատականը տալիս է: Սա այն իշխանությունը չէ, որ ասֆալտ է անում միայն ընտրությունից ռաջ»:

Դիտարկմանը, որ դրանով անվահասար պայմաններ են ստեղծվում քաղաքական ուժերի միջեւ, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այսօր ամենաանհավասար պայմանների մեջ գտնվում է իշխանությունը. «Իշխանությունը չունի այն ֆինանսական ռեսուրսները եւ դրանց հնարավորությունները, որն ունի այսօր ընդդիմությունը: Այսօր ընդդիմությունը մի քանի անգամ ավելի հարուստ է եւ ավելի մրցակցային է իր ուժերով, իր ռեսուրսներով քան գործող իշխանական թիմը: Դա փաստ է»:



Աղբյուր