[ad_1]

ԱՄՆ Նյու Յորք նահանգում օրենսդիրները երեքշաբթի գիշերն ընդունել են մարիխուանայի` ռեկրեացիոն նպատակներով օգտագործումը թույլատրելու մասին օրինագիծը:

Ինչպես հայտնում է New York Post-ը, օրինագիծն ընդունվել է մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում: Այն ընդունվել է ձայների 100 կողմ, 49 դեմ հարաբերակցությամբ: Օրենքն արդեն ստորագրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Ըստ վերջնական խմբագրմամբ ներկայացված օրինագծի` կանեփը հանվում է վերահսկվող նյութերի ցանկից, և 21 և բարձր տարիքի անձինք կարող են ազատ օգտագործել այն: Մարիխուանայի օրինական վաճառքը կմեկնարկի հաջորդ տարվանից:

Այսպիսով, Նյու Յորքը դառնում է ԱՄՆ 15-րդ նահանգը, որի տարածքում օրինանակացվում է մարիխուանայի օգտագործումը չափահասների համար:

Նշվում է, որ պաշտոնյաների հաշվարկներով` մարիխուանայի օրինականացումը կարող է  350 մլն դոլարի ամենամյա հարկային վճարումներ ապահովել նահանգի բյուջայի համար և 30-60 հազար աշխատատեղ ստեղծել:



Աղբյուր