[ad_1]

Ու հանկարծ չմտածեք, թե Հովիկ Աղազարյանն է, մի բան էլի «բլթացրել» է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան, երբ ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը թրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձեւելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետ ու կառավարելի հասարակություն ունենալու համար նրանցից մեկը հայտարարում է, որ եթե ԲՈՒՀ-երը վաճառենք ու տեղը հյուրանոցներ սարքենք՝ տուրիզմը կզարգանա։

Որովհետեւ մանիպուլացնելու համար իրենց տգետ հասարակություն է պետք։

Խորհրդարանը լցված է տարիներ շարունակ Գերմանիայի «Խաղաղության ճամբարներում» թուրքի հետ մի վրանի տակ քնածներով, ովքեր Ադրբեջանի շահի համար իրենց են ճղում։

Էս մարդիկ պատահական չեն ընտրվել։

Սրանց հատ-հատ ընտրել են Հայաստանը Թուրքիայի վիլայեթ սարքելու մեծ Թուրանի ծրագրի առաքիչները ու հիմա սրանք, ժողովրդի մի մասի լուռ համաձայնությամբ, սպանում են Հայաստանը»:

Նշենք, որ օրերս իր հարցազրույցներից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել էր, որ Քելբաջարը մերը չի եղել. «Կարո՞ղ է ամբողջ Հայաստանում կա մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր: Դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»:



Աղբյուր