[ad_1]

Թուրքական դատարանն 80-ամյա թուրք դերասանուհի Նուլֆուր Այդանին ազատազրկման է դատապարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, հայտնում է Ahval-ը։

Դերասանուհին դատապարտվել է 11 ամիս 20 օր ժամկետով ազատազրկման՝ սոցիալական ցանցերի իր էջերում 2016 թվականից ի վեր Էրդողանի մասին գրված հաղորդագրությունների համար։ Նա ասել է, որ չի հիշում, թե ինչ գրառումների մասին է խոսքը և նշել, որ հնարավոր է դրանք այլոց կողմից գրված լինեն։

Կնոջ փաստաբան Յիգիթհան Յուգսելն ասել է, որ դերասանուհու գրառումները «քաղաքական քննադատություն են», ոչ թե անձնական վիրավորանք։

Համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի` նախագահին վիրավորելու համար կիրառվում է 1-ից 4 տարի ազատազրկում։ Այս համատեքստում Թուրքիայի կառավարությունը շահարկում է սոցիալական լրատվամիջոցների գրառումները, մուլտֆիլմերը, լրատվական ռեպորտաժները՝ որպես նախագահի նկատմամբ վիրավորանք հնչեցնելու մեղադրանքների համար ապացույց։

2010-2017 թվականների ընթացքում նախագահին վիրավորելու մեղադրանքով 12 893 գործ է հարուցվել, որից 12 305-ը ներկայացվել է Էրդողանի շահերը պաշտպանող փաստաբանների կողմից:



Աղբյուր