Պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00  կդադարեցվի Երևանի որոշ տարածքների ջրամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Կենտրոն վարչական շրջան՝ Հերացու, Այգեստանի 9-11 փողոցներ, Մյասնիկյան պողոտայի 1-4 համարներ, Չարենցի 1-ին նրբանցք, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարան և 1-ին համալսարանական հիվանդանոց:

Էրեբունի վարչական շրջան՝ Սասունցի Դավթի, Որմնադիրների, Օստրովսկու, Չեռնիշևսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցներ, Սարի-Թաղի 1-10 շարքեր, Գլինկայի փողոցի 10-25, Խորենացու փողոցի 146-231 համարներ, Խորենացու 4 նրբանցք:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Աղբյուր