[ad_1]

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հրաբուխ է ժայթքել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայությանը:

Հաղորդվում է, որ հրաբուխը Սուվանոսե կղզում է գտնվում: Հաղորդվում է, որ հրաբխի ժայթքման հետևանքով լավայի զանգված է արտանետվել մինչև 1 կմ շառավղով, ինչի պատճառով էլ օդերևութաբանները վտանգավորության բարձր աստիճան են հայտարարել կղզում: Դա նշանակում է, որ հրաբխին արգելված է 2 կիլոմետրից քիչ մոտենալ:

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալներ այս պահին չեն հաղորդվում:

Կղզում շուրջ 80 մարդ է ապրում, իսկ մերձակա գյուղը գտնվում է հրաբխից 4 կմ հեռավորության վրա:

 



Աղբյուր