[ad_1]

«Союз-2.1а» հրթիռի վրա առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի 60-ամյակին նվիրված խորհրդանշան պատկերված կլինի, հաղորդում է ТАСС-ը:

Հրթիռը տիեզերք է Երկրի ուղեծիր է արձակվելու Գագարինի հոբելյանի նախօրեին՝ անձնակազմի երեք անդամով:

«Союз-2.1а» հրթիռն արձակվելու է Ղազախստանում գտնվող Բայկոնուրի տիեզերական օդակայանից՝ ապրիլի 9-ին: Անձնակազմի անդամներն են «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Օլեգ Նովիցկին, Պյոտր Դուբրովը և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնաց Մարկ Վանդե Հայը:

2021 թ. լրանում է 60 տարին այն օրվանից, երբ «Վոստոկ» հրթիռակիրը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերեց «Վոստոկ-1» տիեզերանավը, որում խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինն էր: Նա դարձավ առաջին մարդը, որը թռիչք կատարեց տիեզերքում և մեկ ամբողջական պտույտ կատարեց Երկրի շուրջը:

 



Աղբյուր