[ad_1]

Մերձմոսկվայում տղամարդը հրաժարվել է հանձնվել իր տուն եկած իրավապահներին, կրակոցներ է արձակել ու 20 նռնակ նետել նրանց վրա, որից հետո տանը հրդեհ է բռնկվել. ավելի ուշ հայտնաբերվել է նրա այրված դին, հաղորդում է ТАСС-ը:

Դեպքը տեղի է ունեցել Մերձմոսկվայի Վեշկի բնակավայրում:

Մարտի 30-ի առավոտյան Վլադիմիր Բարդանովի տուն են այցելել ոստիկաններ, որպեսզի խուզարկություն իրականացնեն ապօրինի զենք-զինամթերքի առկայության կասկածանքով: Բարդանովը կրակոցներ է սկսել արձակել, 20 նռնակ նետել ոստիկանների վրա ու հրաժարվել հանձնվել՝ չգնալով բանակցությունների: Ռոսգվարդիայի մեկ ծառայող վիրավորվել է:

Տղամարդուն վնասազերծելու հատուկ գործողությունը շուրջ 9 ժամ է տևել: Երբ նրա տանը հրդեհ է բռնկվել, Բարդանովը հրաժարվել է դուրս գալ այրվող տնից ու մնացել այնտեղ: Ավելի ուշ հայտնաբերվել է նրա այրված դին՝ տան փլատակների տակ որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ:

Նրա դին հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության է ենթարկվելու, այդ մասին ТАСС-ին իրավապահ մարմինների իր աղբյուրներն են հայտնել:

Նախնական տեղեկություններով՝ Բարդանովն իր տանը զենք-զինամթերքի հսկայական պաշարներ է ունեցել, վարկած կա, որ հենց տանը զենքի պատրաստման արհեստանոց է եղել:

 



Աղբյուր