Արթուր Գագիկի Վանեցյան (դեկտեմբերի 8, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն[1]:

Զինվորական կոչումը՝ գեներալ-մայոր:

2018 թվականի սեպտեմբերի 22-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։Կրթություն

1995թ. ավարտել է Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան:

2002թ. վերապատրաստվել է ՌԴ ԱԴԾ ակադեմիայում:

2003թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը: