[ad_1]

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի բնակիչ, 32-ամյա Ա. Իվանովն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով:

Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Աղբյուր