[ad_1]

Հաղթանակած կողմը այդպիսի հռետորաբանություն չի օգտագործում, այլ ձևի հռետորաբանություն է օգտագործում, հետևաբար՝ ես Ադրբեջանի հաղթանակը կասկածի տակ եմ դնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը շարունակում է հայտարարել, թե հայերն իրենց թշնամիներն են։

Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի հաղթանակը կասկածի տակ դնելով՝ Քարվաճառը մերը չի դառնում, պատգամավորն արձագանքել է․

«Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ական թվականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանական գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեին, և Արցախը ստանար կարգավիճակ»,-ասել է նա։

Հարցին, եթե այդպես էր, ապա ինչո՞ւ նախկինները չվերադարձրին, Աղազարյանը պատասխանել է, թե այդպես «դուխով» պետք է կարողանար խոսել նախկին իշխանությունների հետ, այլապես գործող իշխանությունների հետ խոսելը հեշտ է։

Նա նշել է, թե 90-ականների սկզբներին ՀՀ-ում 4 մլն բնակչություն է եղել․ «Մեր այն ժամանակվա հաղթանակներից հետո, որ ես չեմ համարում պատերազմի հաղթանակ, համարում եմ ճակատամարտերի հաղթանակ, ծնվեցին հաղթանակի գեներալներ, հերոսներ, տերեր, որոնց կենսագործունեության արդյունքում ՀՀ-ն 4 մլն-ից դարձավ 2,5 մլն»։

 



Աղբյուր