Առողջապահության հարցերով Բեռլինիսենատոր Դիլեք Կալաչին ասել է, որ Բեռլինի իշխանությունները քննարկում են անօթևաններին կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson դեղամիջոցով պատվաստելու հարցը, քանի որ այն մեկ ներարկում է պահանջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Այս պահին Գերմանիայում սպառվում են երկու ներարկում պահանջող պատվաստանյութեր, իսկ Jonhson & Johnson պատվաստանյութը կներկրվի տարվա երկրորդ եռամսյակում։

Հաշվի առնելով անօթևանների պատվաստման հետ կապված բարդությունները՝ քննարկվում է նրանց մեկ ներարկմամբ պատվաստելու հարցը։ Բեռլինում անօթևանների թիվը հասնում է 2 հազարի։



Աղբյուր