[ad_1]

Երեւանի թիվ 133 մանկապարտեզում ապօրինություն տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին,  թիվ 133 մանկապարտեզի մոտ բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանը։ Նշենք՝ քաղաքացիները բողոքում են, որ աշխատանքից ազատվել է մանկապարտեզի տնօրենը, որն անհետ կորածի կին է:

«Առողջապահության նախարարի հրամանից հետո, որում բառացի ասվում է՝ հերթագրումից արտահերթ կարող են մանկապարտեզ ընդունվել այն երեխաները, որոնց ծնողների հեռավար աշխատանքը գործնականում հնարավոր չէ կատարել։ Այդ հրահանգից հետո ես զանգահարել եմ վարչական շրջանի կրթության բաժին, հարցրել՝ քաղաքապետարանի հերթագրման համակարգ էջում ինչպե՞ս է արվելու այդ արտահերթությունը, ինձ պատասխանեցին՝ հրամանով ընդունի, մինչեւ հասկանանք՝ արտահերթությունը ոնց է լինելու։ Դրա հաջորդ օրը արտահեթության ընթացակարգը փոխվեց, այսինքն՝ արտահերթ համարվեցին այն երեխաները, որոնց ծնողները զոհվել են Արցախում կամ վատ վիրավորումով վերադարձել են»,- պատմեց Ժաննա Մանուկյանը։

Նա նշեց, որ առաջնորդվել է Առողջապահության նախարարի հրամանով. «Ես արդեն այդ երեխաների ծնողներին տեղեկացրել էի, որ իրենք կարող են հաճախել, հավաքեն իրենց փաստաթղթերը։ Պատճառաբանում են, որ ես շատ հեռու հերթագրված երեխաներ եմ կանչել. նախ 12 երեխա չի, 11 երեխա է»։

Անդրադառնալով երեխաների ընտրության իրականացմանը՝ մանկապարտեզի տնօրենն ասաց. «Ես ոչ թե կամայական, ինձ հարազատ մարդկանց եմ հրավիրել, որ բերեն երեխաներին, այլ զանգահարել եմ այն ծնողներին, որոնք մեկ տարի շարունակ կարանտինի հետեւանքով բողոքում են, որ իրենց համար երեխային պահելը խնդիր է»։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետեւանքով ընտրել եւ ընդունել է որեւէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ եւ այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը եւ հերթագրման հաջորդականությունը։

Ռազմիկ Մկրտչյանը հայտնել էր, որ խնդիրը լուծված է. վաղաժամկետ լուծվել է տնօրենի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

Շենգավիթի մանկապարտեզի տնօրենն ընդունել է արտահերթություն չունեցող 12 երեխայի. վարչական շրջանի ղեկավար

 



Աղբյուր