Կարդացեք նաև՝

Մեր դասակի մի մասը։
Չնայած պատերազմը ինքնին տգեղ ու սարսափելի երևույթ է, բայց այն կարող է և գեղեցիկ լինել իր մարկային փոխհարաբերություններով։ Երբ անհամատեղ տարբերները ինքնաբերաբար մի կողմ են թողնում կենցաղային անհապատասխանություններն ու անմեկնելի հոգատարություն են դրսևորում իրար նկատմամբ։ Հոգատարություն, որը ես զգացել եմ իմ մաշկի վրա և հենց նկարում պատկերված տղերքի կողմից։

Այստեղ բոլորը արցախցիներ են ու դժվար է բառերով նկարագրել, թե ինչպես էին նրանք փայփայում ինձ՝ միակ երևանցուն։ Որ ժամանակին ուտեմ, քնեմ, հանկարծ չզոհվեմ, չվախենամ և այլն։
Պատերազմը զզվելի բան է, բայց արժեր դրա միջով անցնել և զուտ այս տղերքին ճանաչելու համար։

Կարպիս Փաշոյան