[ad_1]

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է մարդասպան անվանել: Այս մասին տեղեկացնում է Delfi հրատարակությունը, գրում է inosmi.ru կայքը:

«Ցավոք, այո»,-պատասխանել է Նաուսեդան BNS-ի այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է, հետևելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրինակին, Պուտինին «մարդասպան» անվանել:

Ըստ Լիտվայի ղեկավարի` Ռուսաստանը ցուցադրաբար արհամարհում է հարևան երկրների, օրինակ`Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

«Ես շատ նշաններ եմ տեսնում, որոնք ցույց են տալիս քաղաքակիրթ աշխարհի արժեքների վրա թքած ունենալը` անտեսելով ազգերի ինքնորոշման իրավունքը, անտեսելով հարևանների տարածքային ամբողջականությունը, որը վերջին ժամանակները Կրեմլը դա անում է բավականին բացահայտ կերպով»,-ասել է Նաուսեդան:

Մեկ այլ կարևոր ասպեկտ, նրա խոսքերով, Ռուսաստանի ներսում իրավիճակն է, երբ ռեժիմը, ինչպես ասում է նախագահը, «ակնհայտորեն ցնցվում է աճող ընդդիմությունից» և փորձում է ճնշել այն, «ամենադաժան ձևով», հետապնդում է ընդդիմության առաջնորդներին, ինչպիսին է Ալեքսեյ Նավալնին:

«Եվ հետո ուսերը թոթվելով ասել, թե մենք փնտրում ենք, թե ինչպես ներգրավվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչը ես երբեմն լսում եմ ԵՄ-ում իմ գործընկերներից: Դա ասելու համար պետք է և՛ էմոցիոնալ, և՛ տարածքային առումով շատ հեռու լինել այն բանից, ինչը Ռուսաստան է կոչվում»,-նշել է Նաուսեդան:

Նա պնդում է, որ Լիտվան հաստատ չի լինի այն երկիրը, որը «անտարբեր կնստի պահեստայինների նստարանին» և կխոսի ավելի մեծ ներգրավվածության մասին (հարաբերություններում) ՝ տեսնելով հարևանությամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:



Աղբյուր