Խոշոր բեռնատարների տեղաշարժը «Վերին Լարս» անցակետով լիովին վերականգնվել է։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը, ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերն արդեն երկկողմանի բաց են բոլոր տեսակի՝ մարդատար և բեռնատար, մեքենաների տեղաշարժի համար։

 

Կարդացեք նաև՝

Եկել եմ առաջին անգամ անձնական, շա՜տ անձնական թեմայով կիսվելու… կիսվելու՝ հույսով, որ իմ օրինակը հնարավոր է ձեզնից մեկի կյանքը փրկի…Աստղիկ Զաքարյան

Աստղիկ Այա Զաքարյանը գրում է. Եկել եմ առաջին անգամ անձնական, շա՜տ անձնական թեմայով կիսվելու… կիսվելու՝ հույսով, որ իմ օրինակը հնարավոր է ձեզնից մեկի կյանքը փրկի, ինչպես իմը փրկվեց ուրիշի օրինակի շնորհիվ… Տարիներ առաջ ծնողներիս ընկերներից մեկի կնոջ մոտ պատահական կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել եւ մազից կախված կյանքը հրաշքով էին հասցրել փրկել: Մանրամասներ չեմ պատմում, սակայն այդ պատմությունից վախեցած, չունենալով որևէ առողջական խնդիր կամ կասկած, ու ամբողջ

մեր մեծ ընտանիքում չունենալով քաղցկեղով հիվանդ բարեկամներ, տասը տարուց ավելի ամեն տարի մամայիս եւ հարազատ քույրերիս հետ պարտադիր գնում էինք կրծքագեղձի պրոֆիլակտիկ հետազոտման, որը տևում էր ընդամենը տասը րոպե ու միշտ ավարտվում էր «խնդիր չունեք, հաջողություն» խոսքով:

Միշտ, մինչև 2020ի հերթական «իմիջայլոց» այցը…
Բժշկուհին ինձ սովորականի պես «ուզի» արեց, ու մինչ ես մտքումս կես ժամ հետո նախատեսված գործնական հանդիպմանս քննարկումն էի պատկերացնում, ասեց «ինչ-որ բան դուրԸս չի գալիս, մի հատ էլ նայեմ, էլի»… մի հատ էլ նայեց… «եկեք ամեն դեպքում մամոգրաֆիայի

կաբինետ անցնենք, հա՞» (սովորաբար մինչև 40 տարեկանը մամոգրաֆիա չեն անում պրոֆիլակտիկ ստուգման համար): Անցանք… Մամոգրաֆիա արեցին… 2-րդ անգամ, 3-րդ անգամ՝ «համոզվենք, նոր»… Արդյունքում՝ գոյացություն, ուռուցք…

2020-ի հուլիսի 22-ն անսպասելիորեն դարձավ իմ անձնական պատերազմի սկիզբը… Հետազոտությունները հաստատեցին՝ չարորակ ուռուցք, ագրե սիվ տեսակ, սկզբնական փուլ, դեռ առանց տարածվածության (մետաստազների)… Երկրում կոռոնա, իսկական պատերազմ ու իմ ընտանիքում, ի լրացում այդ ամենի, անձնական կյանքի ու մա հվան կռ իվ… 2020-նն իր ամբողջ հմայքով…

6 ամիս քիմիաթերապիա (իր բոլոր «սիրուն» հետևանքներով), լիքը «մանր-մունր» խնդիրներ, վիրահատություն եւ հաղթանակ!!! Հաղթանակ առաջին հերթին ԺԱՄԱՆԱԿԻՆ հայտնաբերման շնորհիվ!

Երկրորդ «առաջին հերթին» մեր ՀԱՅ ու նաև ռուս բժիշկների, ընտանիքիս, հարազատներիս ու ուշադիր ընկերներիս շնորհիվ: Չեմ ուզում մանրամասներ պատմել, բայց շատ ուզում եմ գրել, թե այս ողջ ճանապարհն ինձ ինչ ապացուցեց ու սովորեցրեց…

1. ՊԱՐՏԱԴԻՐ են տարեկան առողջական պրոֆիլակտիկ ստուգումները, ցանկացած, ու հատկապես կրծքագեղձի հետազոտությունը! 10 րոպե տրամադրած ժամանակը կարող է փրկել ձեր կյանքը բառի ամենաբուն իմաստով! Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է ընդհանուր քաղցկեղների շարքում և ժամանակին (մինչև իր արտահայտվելը) հայտնաբերելը չմ ահանալու կարևորագույն

ֆակտորներից է, քանի որ գործնականում այդ դեպքում ստանալով ճիշտ բուժում դրական արդյունքը գրեթե 100% է! Պետք չի սպասել նշանների, կասկածների, «կլինիկայի», դրանց ի հայտ գալու դեպքում արդեն կարող է ուշ լինել ու արդյունքը միշտ չի, որ դրական է լինում!

2. Սիրեք ինքներդ ձեզ! Քիչ նյարդայնացեք! Ապրումները, նեղ վելը, նյարդայնանալը մի օր անպայման մի տեղից դուրս են գալու… Ինչպես ասում են՝ «Все болезни от нервов и только сифилис от любви» ) 3. Բոլորիս կյանքում ուրախանալու լիքը բաներ կան, անգամ վատ բաների առկայության դեպքում անպայման կան լավ բաներ կողքից: Պետք է ուղղակի կարողանալ դրանք տեսնել ու գնահատել: Միշտ ավելի լավը կարելի է ուզել, բայց լավի հետևից ընկնելիս մի մոռացեք նկատել, գնահատել ու վայելել եղած լավը!

4. Ապրեք!!!!! Կյանքն էնքան կարճ է, էնքան անկանխատեսելի եւ անսպասելի… պետք է ապրել, վայելել, սիրել, սիրվել… Մի նեղացրեք, մի ցավեցրեք ոչ ոքի! Երբեք չգիտեք ձեր դիմացինն ինչ խնդիրներ ունի, ինչ հոգեվիճակում է: Միգուցե ձեր ենթադրյալ թշնա մին իրականում հենց ձեր լավ խոսքի, աջակցության կամ անգամ ուղղակի ձեր ժպիտի կարիքն ունի:

Թեթև եղեք խոսքի մեջ, սեր խոստովանեք ու պահեք ձեր կողքին ձեզ համար թանկ մարդկանց.. Կարող եմ շատ երկար գրել, բայց երևի պետք չի, չեմ ուզում շատի մեջ կարևոր մտքերը կորչեն… Իսկ ես արդեն լավ եմ! Կենդանի եմ, առողջ եմ, ոտքի եմ ու մի քիչ ավելի խելացի եմ )) Հեչ էլ, թե մազերս կարճ չեն )))) «Զատո» շուտ են չորանում ու համ էլ սիրուն գլուխ ունեմ դե ու համ էլ կերկարեն ))

Չգիտեմ կյանքից էլ ինչ «ինադու» բաներ սպասել, գիտեմ, որ ամեն րոպե ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին ես կենդանի եմ ու դա տարիներ առաջ իմ պատմության նման պատմություն լսելու շնորհիվ է! Մի անտեսեք իմը… Առողջություն բոլորիս! Հ.Գ. Այս ճանապարհն անցնողների համար Քաղցկեղ / Քիմիաթերապիա խումբ էինք ստեղծել վերջերս: Նման խնդիրները միասին ավելի հեշտ է հաղթահարել՝ https://www.facebook.com/groups/cancerarmenia/ #Քաղցկեղըդատավճիռչէ

https://armnews365.ru/%d5%a5%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4-%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%9c%d5%bf-%d5%a1%d5%b6%d5%b1/?fbclid=IwAR042InzH9DN1cDpcFcONmqjgOuTpbJQTIw3-EFtIsnUPiKZ-DtEFkeHBQg