[ad_1]

ԱՄՆ-ի նոր վարչակազմը մտադիր է ակտիվացնել Ուկրաինայի հետ հարաբերությունները Կիևին կոռուպցիայի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու և բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, որտեղ ամփոփվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հեռախոսազրույցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սալիվանը հաստատել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին անսասան աջակցությունը։ Նա նաև փոխանցել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ մեր ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հանձնառությունը՝ ի պաշտպանություն նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բարեփոխումների ծրագրի իրականացմա, ինչը Ուկրաինայի ժողովրդին կապահովի արդարադատությամբ, անվտանգությամբ և բարգավաճումով»,- նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ զրույցի ժամանակ Երմակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ավելի ակտիվ դեր խաղալ Դոնբասի իրադրության կարգավորման շուրջ: Կիևը նաև շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին ցուցաբերվող օգնության համար, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ կողմերը կարող են ավելի սերտ համագործակցել ապատեղեկատվությանը հակազդելու հարցում:

Սալիվանը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Կիևին իր քաղաքական, տնտեսական նպատակներին, ինչպես նաև անվտանգության ոլորտում նպատակներին հասնելու հարցում։



Աղբյուր