[ad_1]

Թաիլանդը կորցրել է մոտ 1,45 մլն աշխատատեղ զբոսաշրջության ոլորտում, հաղորդում է AFP-ը:

Զբոսաշրջությունը Թաիլանդի զարգացման առանցքային գործոնն է, որին մասնաբաժին է ընկնում ՀՆԱ 11-12 տոկոսը: Մինչեւ պանդեմիան զբոսաշրջության ոլորտում կար 4,5 մլն աշխատատեղ, աշխատում էր մոտ 38 մլն մարդ:

Այս տարի երկիր կարող է ժամանել 3 մլն զբոսաշրջիկ կորոնավիրուսի դեմ պատվաստված այցելուների համար կարանտինի չեղարկման հարցով ծրագրերի շրջանակում: Այս մասին հայտնել է տուրիզմի հարցերով խորհրդի փոխնախագահ Վիչիթ Պրակոբգոսոնը:

Թաիլանդում մուտքի խիստ պահանջներն օգնել են նվազեցնել կորոնավիրուսով վարակման մակարդակը, սակայն դա բացասաբար է ազդել տուրիզմի վրա:

Անցած տարի երկիր է այցելել մոտ 6,7 մլն զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2019-ին այդ թիվը եղել է գրեթե 40 մլն:

Պրակոբգոսոնը կանխատեսում է, որ այս տարի զբոսաշրջիկների ծախսերը կկազմեն 156 մլրդ բատ (5 մլրդ դոլար): 



Աղբյուր