[ad_1]

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները խստացնելու մասին՝ վկայակոչելով երկրում բարձր ռիսկի մակարդակ ունեցող քաղաքների թվի աճը:

Նրա խոսքով, Ռամադան ամսվա ընթացքում հանգստյան օրերին լիակատար մեկուսացում է լինելու, ռեստորաններն ու սրճարանները կապահովեն միայն առաքում եւ տանելու համար սնունդ: Ամբողջ երկրում 21:00-ից առավոտյան 5:00-ը կշարունակի պարետային ժամ գործել:

Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը անցել է 3,208 միլիոնը, մահացել է 31 076 մարդ:

 



Աղբյուր