[ad_1]

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին ներկա է եղել Ֆլորիդայում գտնվող և իրեն պատկանող Մար-ա-Լագո հանգստավայրում կայացած հարսանիքին՝ հարսնացուին և փեսացուին ուղղված շնորհավորական ուղերձի ժամանակ քննադատելով երկրի գործող նախագահ Ջո Բայդենին, Չինաստանին և Իրանին, գրում է BBC-ն։

Արարողության ժամանակ նախկին նախագահը վերցրել է խոսափողը և պահը բաց չի թողել Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակին և 2020-ի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններին անդրադառնալու համար։

«Ինձ դեռ չե՞ք կարոտում»,- հավաքվածներին հարցրել է նա՝ արժանանալով նրանց ծափահարություններին։

Նախկին նախագահի խոսքով՝ «ամեն օր լսում է այն մասին, թե ինչ աղետալի վիճակ է Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես է Բայդենը ցանկանում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները»։

Այնուհետև նախկին նախագահը վերստին կրկնել է այն պնդումը, որ 2020-ի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են։

«Նրանք ասացին, որ եթե 66 մլն ձայն հավաքենք, ընտրությունները մեր օգտին կավարտվեն։ Ես ստացա 75 միլիոն ձայն, և դուք տեսաք՝ ինչ տեղի ունեցավ»,- ասել է նա։

Իր ելույթի վերջում Թրամփը մեկ նախադասությամբ «հիշել է» զույգին և շնորհավորել նրանց։
 
 



Աղբյուր