[ad_1]

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ժամանել է Villa Stuar բժշկական կենտրոն, որտեղ բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի, թե երբ ֆուտբոլիստը կվերադառնա մարզադաշտ։ Այդ մասին հայտնում է Football Italia-ն։

Հռոմեական ակումբում հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կվերականգնվի և պատրաստ կլինի Եվրոպա Լիգայի «Այաքսի» դեմ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ «Շախտյորի» դեմ խաղում, որից հետո բաց էր թողել հռոմեական ակումբի հանդիպումները և նաև չէր կարողացել միանալ Հայաստանի հավաքականին՝ ԱԱ 2022թ որոկավորման փուլի խաղերին մասնակցելու համար։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը դարձել է 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։



Աղբյուր