[ad_1]

Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ինչպես դա պահանջում Է ընդդիմությունը, քանի որ 2020 թվականի աշնանը կայացած քվեարկությունն օրինական Է ճանաչված:

Մարտի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմության հետ բանակցությունները քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաղաժամկետ (խորհրդարանական) ընտրություններ երկրում (այժմ չեն անցկացվի): Մենք վերջացրեցինք այդ մասին խոսելը: Եվրամիության, ԱՄՆ-ի Սենատի, Պետական դեպարտամենտի, ԵԱՀԿ-ի Դեմոտկրատական ինստիտուտի և մարդու իրավունքների բյուրոյի պաշտոնատար անձինք և ընդհանրապես ամբողջ աշխարհը ճանաչել են մեր (կայացած ) ընտրությունները և շնորհավորել են մեզ: Ի՞նչ ընտրությունների մասին ենք դուք խոսում»,- ասել Է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ, Ղարիբաշվիլին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության հետ՝ երկրում քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման նպատակով։ 



Աղբյուր