[ad_1]

Ղարաբաղյան պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր: Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Պատերազմը ցույց տվեց, որ Մինսկի խմբի համանախագահները ձախողել են իրենց գործունեությունը: Նրանք կոչված էին և կոչված են ոչ միայն բարենպաստ մթնոլորտ ստեղծել բանակցությունների միջոցով հարցի կարգավորման համար, նրանք նաև պետք է բացառեին ռազմական լուծումները, իսկ սեպտեմբերի 27-ը ապացուցեց՝ իրենք ձախողել են իրենց այդ մանդատի ուղղությունը»,- ասաց Արա Այվազյանը:

Արտաքին գործերի նախարարի խոսքով Հայաստանը շահագրգիռ կողմ է հանդիսանում, որպեսզի բանակցություններն սկսվեն Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Հայաստանին պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկա իրավիճակը, այլ նաև կղեկավարի գործընթացը»,- նշեց ԱԳՆ նախարարը:



Աղբյուր