Կարդացեք նաև՝

Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի: Այս մասին այսօր ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխության հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենսդրական խնդիրներ կան: «Մենք այդ հարցերն օրենքի համատեքստում կդիտարկենք»,- ասաց Փաշինյանը: