Lեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, իսկ մինչ այդ կպահպանվի ստատուս-քվոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսական Ռոսիա 24

հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահն Արցախի վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ապագայում իրավիճակի կարգավորման համար։ Պուտինը կարծում է, որ

Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը պայմանավորվածությունների գլխավոր արդյունքն է, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև։ Նա ընդգծել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացաքում պաշտոնական տվյալներով զոհվել է ավելի քան 4000 մարդ։