Նիկոլ Փաշինյանին ու իշխանության մյուս ներկայացուցիչներին հաջողվեց ճեղքել Եռաբլուրի մուտքը փակած ազատամարտիկների, զոհվածների հարազատների եւ քաղաքացիների պատնեշը եւ մտնել Եռաբլուր պանթեոն: Թե ինչպե՞ս, առայժմ անհասկանալի մնաց:

Տեսախցիկներն արդեն ֆիքսել են, որ Նիկոլ Փաշինյանը պանթեոնում ծաղիկներ է դնում զոհվածների գերեզմաններին, զրուցում զոհվածների հարազատների հետ, ողջագուրվում եւ մխիթարում նրանց: Նաեւ խոստովանություններ եղան Նիկոլ Փաշինյանին ուղղված. «Մենք քեզ սիրում ենք, Նիկոլ: Քեզ հետ ենք», «Նիկոլ ախպեր, թագավոր ջան»:

Հիշեցնենք նաեւ, որ ազատամարտիկների տարբեր միություններ, զոհվածների հարազատները Եռաբլուրում էին: Նրանք հայտարարել էին, որ հավաքվել են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր:

Սգո երթի ողջ ընթացքում եւ պանթեոնում Նիկոլ Փաշինյանը շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով: