[ad_1]

ԱԱ-2022-ի որակավորման փուլի երկրորդ տուրում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել:

Դանիան սեփական հարկի տակ ընդունել է Մոլդովային և 8 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ են դարձել Կասպեր Դոլբերգը և Միկել Դամսգորը, մեկական գնդակ էլ իրենց ակտիվում գրանցել են Յենս Լարսենը, Մաթիաս Յենսենը , Ռոբերտ Սկովը և Մարգուս Ինգարտսվենը:

Դանիան, տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը, 6 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, Մոլդովան 1 միավորով 5-րդ տեղում է:

Օրվա մյուս խաղում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Վրաստանի հետ ու 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել:

Ի դեպ, վրացիներն առաջինն են առաջ անցել հաշվի մեջ: Առաջին կեսի վերջնամասում Խվիչա Կվարացխելիան է բացել հաշիվն ու ընդմիջման գնացել հաղթողի կարգավիճակում: Իսպանացիների կազմում Ֆերան Տոռեսն է խփել պատասխան գնդակը՝ 56-րդ րոպեին: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Դանի Օլմոն խփել է հաղթական գնդակն ու 3 միավոր պարգևել իր թիմին դրամատիկ խաղում: Վրաստանի հավաքականը խաղն ավարտել է 10 հոգով՝ Լեվան Շենգելիան է հանդիպման վերջին րոպեներին հեռացվել խաղադաշտից:

Ես մեկ խաղ կայացել է I խմբի թիմերի միջև: Անգլիան հյուրընկալվելիս մրցել է Ալբանիայի հետ և 2-0 հաշվով հաղթանակ է տարել: Անգլիացիների կազմում խփած գոլերով աչքի են ընկել Հարի Քեյնն ու Մեսյոն Մաունթը:

Այս հաղթանակի շնորհիվ Անգլիան 6 միավորով գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը, Ալբանիայի հավաքականը 2-րդ տեղում է՝ 3 միավորով:



Աղբյուր