[ad_1]

Շաբաթ երեկոյան Բարսելոնայում կայացած համերգին շուրջ 5000 երաժշտասեր է ներկա եղել, որոնք միջոցառմանը մասնակցելու համար միևնույն օրը կորոնավիրուսի թեստ են հանձնել և բացասական պատասխան ստացել:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Իսպանիայի իշխանությունները թույլատրել են Love of Lesbian իսպանական փոփ խմբի համերգի անցկացումը, որի նախորդ օրը երկրպագուները ստիպված էին կորոնավիրուսի թեստ հանձնել: Այնուամենայնիվ, թեև համերգի ժամանակ սոցիալական հեռավորությունը պահել չի հաջողվել, այցելուները դիմակներով են եղել:

Ինչպես նշվում է, համերգը դարձել է Եվրոպայում վերջին մեկ տարում տեղի ունեցած խոշորագույն միջոցառումը՝ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ:



Աղբյուր