[ad_1]

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանձնարարել է սկսել մարտի 23-ից Սուեզի ջրանցքում խցանված և երթևեկությունը խոչընդոտող Ever Given բեռնանավի բեռնաթափումը:

Ինչպես հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով ջրանցքի ղեկավարությանը, ծանծաղուտում հայտնված նավի հետ կապված իրավիճակը բարելավվել է նախորդ օրերի համեմատ: Նավը հաջողվել է տեղաշարժել 4 մետրով:

«Մենք կիսել ենք հերթափոխերը. 12 ժամ հատկացվում է ավազահանման աշխատանքներին, 12 ժամ՝ քարշակմանը, քանի որ մակընթացության պատճառով քարշակող համակարգերը միշտ չէ, որ կարող են աշխատել»,- ասել է ջրանցքի վարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ ներկա պահին քարշակման 14 տեխնիկա է ներգրավվել գործողություններին:

Հիշեցնենք, որ 400 մետր երկարությամբ Ever Given նավը, որը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը և նավարկում է Պանամայի դրոշի ներքո, երեքշաբթի օրը ուժեղ քամու և ավազամրրիկի պատճառով փոխել է ընթացքի ուղղությունն ու քթամասով բախվել հակառակ ափին՝ արգելափակելով Սուեզի ջրանցքի միակողմանի գոտին: Քարշակների օգնությամբ այն դուրս բերելու փորձերն անհաջող էին: Օգտագործվել է հատուկ տեխնիկա, որի օգնությամբ նավի առաջնամասի տակից հանվել է ավելի քան 17 000 տոննա ավազ: 



Աղբյուր