[ad_1]

Գերմանիայի բնակիչները կորոնավիրուսի համավարակի պայմաններում 182 մլրդ եվրո են խնայել 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, նման տվյալներ է ներկայացրել Գերմանիայի Դաշնային բանկը: Ընդհանուր առմամբ, մասնավոր բանկային հաշիվներում պահվող գումարի չափը հասել է 1, 73 տրիլիոն եվրոյի:

Երկրի տնտեսության հետազոտությունների ինստիտուտի հաշվարկներով՝ դա ցույց է տալիս այսպես կոչված՝ «հավելյալ խնայողությունները» 100 մլրդ եվրոյի չափով և այդ ցուցանիշը դեռ կաճի 2021 թվականի առաջին եռամսյակում:

Միևնույն ժամանակ համավարակի ժամանակահատվածում նվազել է վարկերի չափը, որոնք հատկացվում են սպառողներին, այդ թվում՝ օվերդրաֆտի տեսքով:



Աղբյուր