[ad_1]

Փարիզի բժիշկները, որոնք աշխատում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մտավախություն ունեն, որ COVID-19-ով վարակման դեպքերի թվի աճը շուտով կհանգեցնի նրան, որ առողջապահության համակարգը կդադարի հաղթահարել առաջադրված խնդիրները, իսկ բժիշկները ստիպված կլինեն ընտրել՝ ում օգնել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Le Journal du Dimanche թերթում հրապարակվել էր հայտարարություն, որը ստորագրել է 41 բժիշկ: Նրանք նախազգուշացնում են, որ հաշվի առնելով Ֆրանսիայի որոշ շրջաններում կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումը՝ հիվանդանոցները չեն կարողանա հաղթահարել պացիենտների հոսքը:

Associated Press-ի հաղորդմամբ՝ բժիշկները նշում են, որ չեն տեսել այդպիսի աղետալի իրավիճակ Փարիզի հոսպիտալներում անգամ ահաբեկչական հարձակւոմների ամենավատ տարիներին, երբ հոսպիտալները հեղեղված էին վիրավորներով:

«Մենք արդեն հասկանում ենք, որ բուժօգնություն ցուցաբերելու մեր հնարավորությունը շատ կսահմանափակվի: Մենք ստիպված կլինենք օգնել հերթականությամբ, որոշել՝ ում եւ երբ օգնել, որպեսզի փրկենք պացիենտների կյանքերը: Դա կվերաբերի ե՛ւ կորոնավիրուսով, եւ՛ այլ ախտորոշումներով հոսպիտալացված հիվանդներին»,-գրում էն բժիշկները:

AP-ն հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ սահմանել կոշտ լոքդաուն՝ անգամ չնայած իրավիճակի լրջությանը:

Ներկայում Ֆրանսիայում գրանցվել է մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 2000 զոհ, վիրուսի հետեւանքով երկրում ընդհանուր առմամբ մահացել է արդեն ավելի քան 94 հազար մարդ:



Աղբյուր