[ad_1]

Չինաստանում երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ավազամրրիկ է մոլեգնում: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով երկրի Կենտրոնական օդերևութաբանական ծառայությանը, եղանակային անոմալ պայմանները խոցել են Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանը, Շանհայ, Հեբեյ, Լյաոնին նահանգները, ինչպես նաև մայրաքաղաք Պեկինն ու Տյանցզին քաղաքը:

Պեկինի տարածքի մեծամասնությունը կգտնվի սառը օդի ազդեցության տակ, ակնկալվում է ուժեղ հյուսիսային քամի: Տեսանելիությունը կազմում է մոտ 1000 մետր: Ավազամրրիկը կշարունակվի ավելի քան 12 ժամ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, մարտի կեսերին տեղի ունեցած մրրիկի ժամանակ օդում մասնիկների կենտրոնացման մակարդակը 160 անգամ գերազանցել է թույլատրելիի սահմանը: Եղանակային պայմանների հետևանքով ուժեղացել են խցանումներն, ու մեծ թվով ավիաչվերթներ են չեղարկվել:

 



Աղբյուր