[ad_1]

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իսլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

-Առաջին կեսում կարծես թիմի առջև ամեն գնով դարպասն անառիկ պահելու խնդիր էր դրված, իսկ երկրորդ կեսում թիմն ավելի ագրեսիվ էր գործում: Սա նախապե՞ս որոշված պլան էր, թե այդպես ստացվեց:

-Ոչ դա պլանավորված չէր: Խաղի սկիզբը բարդ ստացվեց: Սակայն առաջին կեսի միջնամասում մենք ավելի շատ սկսեցինք տիրել գնդակին ու օգտագործել այն ազատ գոտիները ,որ թողնում էր մրցակիցը:

-Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խաղի մասին ի՞նչ կասեք: Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ Բայրամյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից:

-Նպատակահարմար գտա, որ Բայրամյանը խաղը սկսի պահեստայինների նստարանից: Չեմ սիրում անհատապես գնահատել ֆուտբոլիստների խաղը, ֆուտբոլը թիմային խաղ է, ու որպեսզի այս կամ այն խաղացողը լավ խաղա, նրա թիմակիցն էլ պետք է լավ խաղա: Այնպես որ այսօր ես կառանձնեի ամբողջ թիմին ու մեր երկրպագուներին, ովքեր աջակցեցին մեզ: Միասին մենք հասանք սրան: Այո Տիգրանն ու Խորենը լավ խաղացին, բայց լավ խաղացին նաև մյուսները:

-Վահան Բիչախչյանն այսօր խաղաժամանակ չստացավ: Արդյո՞ք Ռումինիայի հետ խաղում նրա թարմությունը կօգնի թիմին ու նա խաղաժամանակ կստանա:

-Չգիտեմ, չեմ ուզում խոսել առանձին ֆուտբոլիստների մասին: Այսօր պետք է խոսել թիմային խաղի մասին:

-Շատ քիչ մարզիչներ կհամարձակվեին այսպիսի նշանակության խաղում դաշտ դուրս բերել երիտասարդ Ժիրայր Շաղոյանին: Ի՞նչ կասեք նրա խաղի մասին:

-Երիտասարդ ֆուտբոլիստ է, որը պետք է ստանա իրեն դրսևորելու հնարավորությունն ու փորձ ձեռք բերի:



Աղբյուր