[ad_1]

Նիկոլ Փաշինյանի ընկերներն այն մարդիկ են, որոնք հայհոյում են ազգին, ազգային արժեքներին: Սրանք կարո՞ղ են ազգից դրական ընդունելություն ունենալ: Փաշինյանի խոսքերը որևէ բովանդակություն չունեն, ես ինչպե՞ս կարող եմ նրան ընդունել: Այս մասին այօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:

Քաղաքացին նշեց, որ շատերը պայքարի դուրս չեն գալիս,  քանի որ սգի մեջ են, բայց դա չի նշանակում, որ այս իշխանությունը քաղաքացիների կողմից ընդունվում է:

«Փաշինյանն առաջին հերթին ուզում է ընտրություններ անել նրա համար, որ իր կեղտոտ ծրագիրը տեղ հասցնի, անի այն, ինչն այս տարիների ընթացքում դեռ ավարտին չի հասցրել:

Արցախով նա չի բավարարվելու: Այն, որ Թալեաթն ասում է՝ մի հայ կթողնենք թանգարանում, Նիկոլն այդ մեկին էլ է ուզում ոչնչացնել: Բնականաբար, ուզում է ամբողջ ռեսուրսներից օգտվել, բայց հույս ունեմ, որ ազգովի սա նրան թույլ չենք տա»,- ասաց քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր