Եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասիրության մի փոքր զգացում ունենար, նա արդեն երեկոյան այդ արտահայտության համար Անվտանգության խորհրդի նախագահին պետք է պաշտոնանկ աներ։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ընդդիմության կազմակերպած հանրահավաքից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Իր կարծիքը պաշտպանություն ունի։ Անվտանգության քարտուղարը, որը ոչ անցյալ ունի, ոչ ներկա, ոչ էլ ապագա այդքան չկար, որ իր նախաձեռնությամբ հանդգներ նման հայրենադավ հայտարարություն հեղինակել։ Ուրեմն՝ նա պաշտպանություն ունի թիվ 1 վախկոտի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Փաշինյանին հետաքրքրում է բացառապես իր պաշտոնավարման երկրաձգումը։

Դա դավաճանական արտահայտություն է։ Մեր էտքան երեխեքի գլուխը կերաք, բա ո՞վ ա մեր թշնամին։ Անվտանգության խորհրդի քարտուղարին ես խորհուրդ եմ տալիս՝ գնա և առաջին աղբամանի մոտ կրակի։ Գնա զիբիլ թափի, այ տղա, դու ի՞նչ Անվտանգության քարտուղար»,- նշեց Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորներին Ռոբերտ Քոչարյանի դիմումը բավարարելու և 300.1-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական ճանաչելու համար։

«Այ վախկոտ տղա, բա դու ասում էիր Սահմանադրական դատարանի թնջուկը լուծվեց։ Դու մտածում էիր, որ Սահմանադրական դատարանի այս կազմը քո կամայականությունները պետք է մեխանիկորեր ի կատար ածի։ Ինչքան է քո ապօրինությունները հասել մինչև տիեզերք, որ անգամ քո ձևավորած դատարանը պատրաստ չէ ի կատար ածել քո ապօրինությունները։ Թող գնա ու մտածի։ Ինքն ապագա չունի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։՛

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մարտի 27-ին, Հանրային հեռուսատաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանը հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառանալով հարցին, թե Թուրքիան թշնամի պետություն է արդյոք Հայաստանի համար, նշել է, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։



Աղբյուր